Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՌԴ-ում հակամրցանակ են հանձնում գիտական կեղծարարությունների ոլորտում առաջընթացի համար

ՌԴ-ում հակամրցանակ են հանձնում գիտական կեղծարարությունների ոլորտում առաջընթացի համար
20.02.2014 | 12:50

Մինչև 2014 թ. ապրիլի 1-ը ընդունվում են հայտեր նոր` «Խավարամիտ» մրցանակի համար` ուղղված գիտական կեղծարարություններ տարածողներին: Հակամրցանակի կազմկոմիտեում ընդգրկվել են լեզվաբան Իրինա Լեոնտևան, ինֆորմատիկներ Իրինա Արմատովան և Միխայիլ Գելֆանդը, սոցիոլոգ և պրոդյուսեր Անատոլի Գոլուբովսկին, գիտական լրագրողներ Նատալյա Դյոմինան, Իլյա Կոլմանովսկին և Ալեքսանդր Սերգեևը, պատմաբան Նիկիտա Սոկոլովը, կենսաֆիզիկոս, հասարակական գիտությունների խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Ծատուրյանը և էլեկտրոնային վիճակագրության ոլորտի փորձագետ Սերգեյ Շպիլկինը:

Կազմակերպիչները կարծում են, որ կեղծ գիտական գործունեությունը ոչ միայն վտանգում է գիտությունը, այլև ունի հասարակական կյանքի բոլոր կողմերը կազմաքանդելու ներուժ:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ